Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստում իր որդիներին՝ որպես իրավահաջորդ:
«Իմ որդիներից եւ ոչ մեկը չի լինի նախագահ ինձնից հետո»,-ասել է նա: Ընդ որում՝ Լուկաշենկոն, նկատի ունենալով երկրում նախատեսված սահմանադրական բարեփոխումը, ասել է. «Ես էլ հինգ տարի չեմ լինի նախագահի պաշտոնում՝ ելնելով մշակվող բարեփոխումների դրույթներից»:
Նա նաեւ նշել է, որ չի ընտրում նախագահի պաշտոնում իրավահաջորդների, եւ նրանց որոշել ու ընտրելու է Բելառուսի ժողովուրդը, ինչպես խոստացել է ներկայիս նախագահը:
Լուկաշենկոն ունի երեք որդի, յոթ թոռ: Նրա ավագ որդի Վիկտորը Բելառուսի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականն է, երկրի Անվտանգության խորհրդի անդամ, հանրապետության Ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահ: Միջնեկ որդին՝ Դմիտրին, զբաղեցնում է «Նախագահական սպորտային ակումբ» պետական-հասարակական միավորման կենտրոնական խորհրդի նախագահի պաշտոնը: Կրտսեր որդին՝ Նիկոլայը, ուսանող է: