Եվս 475 փախստականներ վերադարձել են Լեռնային Ղարաբաղ՝ Ստեփանակերտ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքի շուրջ 250 բնակիչներ վերադարձել են իրենց տները։ Առաջին ինը ավտոբուսները ժամանել են Ստեփանակերտ՝ խաղաղապահ զորակազմի տեղակայումից հետո: «19 ավտոբուսներից բաղկացած ավտոշարասյունով 475 մարդ վերադարձավ Ստեփանակերտ: Շարասյունը բռնեց Երևան-Ստեփանակերտ երթուղին` ուղեկցվելով Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների կողմից, և մուտք գործեց Ստեփանակերտի գլխավոր հրապարակ», - ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ռուս զինվորականներն ապահովել են շփման գծով ավտոբուսների անվտանգ տեղաշարժը: