ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է պաշտպանության նախարար:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Տոնոյանն ազատվել է նախարարի պաշտոնից: