Նոյեմբերի 25-ի առավոտյան սեւ գույնի ավտոմեքենան մխրճվել Է Բեռլինում դաշնային կանցլեր Անգելա Մերկելի գերատեսչության դարպասների մեջ: Այդ մասին հաղորդել Է Bild տաբլոիդը՝ վկայակոչելով ականատեսների:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, մեքենայի մի կողմում սպիտակ ներկով գրված Էր. «Դուք երեխաների ու ծերերի անիծյալ մարդասպաններ եք», իսկ մյուս կողմում՝ «Դադարեցրեք գլոբալացման քաղաքականությունը»:

Դրանից շատ չանցած, այդ վայրում տեսել են շտաբ օգնության ավտոմեքենա. թե ինչու Էր նա եկել, հայտնի չԷ: Մինչդեռ Deutsche Welle-ը հաղորդում Է, որ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, իսկ ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել Է:

Նաեւ հրատարակությունը ճշտում Է, որ Մերկելը նոյեմբերի 25-ին տեսախորհրդաժողով Է անցկացնում դաշնային երկրամասերի վարչապետների հետ՝ նվիրված լոքդաունի երկարացման եւ կորոնավիրուսի դեմ պայքարի հետագա միջոցառումների հարցին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: