Հինգշաբթի Ճապոնիայի Օկայամա քաղաքում ավտոմեքենան մխրճվել է երեխաների ու ծնողների խմբի մեջ, հայտնում է NHK-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Սոձյա քաղաքում։ Ոստիկանության թարմացված տվյալների համաձայն՝ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու նախադպրոցական տարիքի երեխաների հետ երկու ծնողների, երբ նրանք գտնվել են կարգավորվող հետիոտնային անցումի վրա։ Ականատեսների վկայությամբ՝ դեպքի պահին նրանք փողոցն անցնում էին կանաչ լուսացույցի տակ։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, ներկայումս մի մեծահասակ եւ մի երեխա ծանր անգիտակից վիճակում են։
Մարդկանց վրաերթի ենթարկած ավտոմեքենայի 64-ամյա վարորդը տեղում բերման է ենթարկվել: Իրավապահները շարունակում են պարզել դեպքի հանգամանքները։