ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հայատարարություն է տարածել, որում հայտնել է որ դադարեցնում է հացադուլը։ 

«Դադարեցնում եմ հացադուլը, բայց աներեր շարունակելով պայքարս, հանուն Արցախի հանրապետության, նրա տարածքային ամբողջականության, մեր երեսնամյա մաքառումների, հաջողությունների եւ արդյունքների պաշտպանության։  Դադարեցնում եմ հացադուլս` լսելով Հայոց Կաթողիկոսի Հայրապետական հորդորը Մեր հարյուրավոր հայրենակիցների, հացադուլին մասնակից ընկերնեիրս տեւական կոչերը հասարակական, լրագրողական կազմակերպությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների, ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների˒ Հայաստանի իրավաբանական ընտանիքի բազում անդամների, ՀՀ Սահմանադրական Դատարանի անդամ նախկին գործընկերների դիմումները Արցախյան ազատամարտի ռազմա-քաղաքական պայքարի բազում զինակիցներիս դիմումները արդեն տեւական ժամանակ իմ բուժումն իրականացնող հեղինակավոր բժշկական կոնսիլիումի եզրակացությունը»։