15-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն այսօր հանդիպելով իր փաստաբան Ինեսա Պետրոսյանին՝ հայտնել է, որ չի դադարեցնում հացադուլը, չնայած վատ ինքնազգացողությանը:

 

«Իրեն էլ որևէ գրավոր պատասխան չի տրվել, որ մերժում են տեսակցությունների արգելանքը հանելու իր պահանջը»,-Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանը:

 

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին՝ հացադուլ հայտարարելուց հետո առաջին անգամ Շանթ Հարությունյանին էր այցելել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով էլ հայտնել էր, որ նա հյուծված է, զարկերակային ճնշումը՝ ցածր:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5–ին Շանթ Հարությունյանը՝ մի խումբ կողմնակիցների հետ, մահակներով ու ձողերով զինված, փորձել էր երթ կատարել Ազատության հրապարակից դեպի նախագահական նստավայր, ինչը, սակայն կանխվել էր: