Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տըեղի է ունեցել դերասան Հովհաննես Ազոյանի նկատմամբ բռնությամբ զուգորդված խուլիգանության գործով դատաքննությունը: Դատական նիստի ընթացքում ամբաստանյալն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 3-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում Երևան քաղաքի Հրազդանի կիրճի 4/2 հասցեում գործող «Դար 21» հեռուստաընկերության տարածքում դերասան Հովհաննես Ազոյանի նկատմամբ գործադրվել էր բռնություն:

Դատական նիստի ընթացքում դատարանը, կիրառելով արագացված կարգով դատաքննություն, հաստատեց ամբաստանյալի մեղքը և նա դատապարտվեց վճարել 250 հազար ՀՀ դրամ տուգանք: