Ադրբեջանցի զինվորականը հաստատել է, որ պակիստանցի զինյալները կռվել են Արցախում Ադրբեջանի կողմից: Այս մասին հաղորդում է Տելեգրամի «Բաղրամյան 26» ալիքը` կից հրապարակելով համապատասխան տեսանյութը:
«Ես կրկին ցանկանում եմ ընդգծել, որ Պակիստանից մեր եղբայրները եկել և օգնել են մեզ: Նրանցից ոմանք խոսում էին թուրքերեն, նրանք մեզ հետ շփվում էին, ասում....»,-ասել է զինվորականը, սակայն հեռուստահաղորդավարուհին ընդհատել է նրան խոսքը: