Ադրբեջանի եւ հայաստանի միջեւ պատերազմն անխուսափելի է: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ռազմական քաղաքագետների ասիցիացիայի փորձագետ, Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի քաղաքագիտության եւ սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Պերենջիեւը Vesti.Az-ին տված հարցազրույցում:
«Ինչո՞ւ: Առաջինը, Լեռնային Ղարաբաղը, նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ տարածքը գտնվում է պաշտոնական Երեւանի վերահսկողության ներքո: Երկրորդ, ընթանում է միջազգային հաստատությունների եւ պետությունների' Մինսկի խմբի համանախագահների կողմից խաղաղ գործընթացի վրա ազդեցության թուլացումը: Երրորդ, Ադրբեջանը մշտապես ավելացնում է իր ռազմական պոտենցիալը»,- նկատել է փորձագետը:
Նրա խոսքով, այդ պայմաններում լիովին տրամաբանական է համարվում Ադրբեջանի կողմից Սոչիի օլիմպիադայից հետո պատերազմ սկսելու հավանականությունը: «Բայց Ադրբեջանի ղեկավարությունը չի նմանվի 2008թ. Վրաստանի ղեկավարությանը, եւ օլիմպիադայի ժամանակ ռազմական գործողություններ չի սկսի»,- կարծում է Ալեքսանդր Պերենջիեւը: