Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդագրություն չունի կորոնավիրուսի նոր տարբերակի՝ մահացության վրա ազդեցության մասին: «Այժմ բավարար ապացույցներ ու տվյալներ չկան, որ կորոնավիրուսի նոր շտամը ազդում է հենց պաթոգենության, ծանր հիվանդացության, մահացության վրա: Նման տվյալներ չկան, հիմա դա հայտնի չէ», - ասել է Վուինովիչը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
Ինչպես հայտնի է, կորոնավիրուսի այս նոր մուտացիան հայտնաբերվել է դեկտեմբերի կեսերին: Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ նոր SARS-CoV-2- ը սովորականից արագ է տարածվում և դարձել է գերակշռող Լոնդոնում: Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ շտամը 70 %֊ով ավելի վարակիչ է, քան նախնական տարբերակը: Դրանից հետո ավելի քան 20 երկրներ որոշեցին դադարեցնել կամ սահմանափակել տրանսպորտային կապերը Մեծ Բրիտանիայի հետ: