Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այսօրվանից վերագործարկվել և հասանելի են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայքի էլեկտրոնային ծառայություններն ու առցանց վճարումները:
Նշենք, որ պատերազմական գործողությունների ընթացքում, անձնական տվյալների պաշտպանության նկատառումով, առցանց բոլոր ծառայությունները, այդ թվում՝ վճարումները, դադարեցված էին: