Հայաստանի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» (Արմեդ) ընկերության  կայքում (https://www.armed.am/govlimits/) առցանց ռեժիմով հասանելի է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում (պետական պատվեր)  իրականացնող բժշկական կազմակերպությունների  2019 թվականի հատկացումների մասին տեղեկությունը՝  ըստ ամսական համամասնությունների ու  հասանելիության կարգավիճակի։

Ինչպես  տեղեկացրին «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունից, կայքում բժշկական ծառայությունների համապատասխան խումբն ընտրելուց հետո  էջում  հայտնվում է  այն  բուժհաստատությունների ցանկը, որոնք պետպատվերի շրջանակում տվյալ խմբով նախատեսված ծառայություններ են մատուցում։  Առցանց հնարավոր է տեսնել կոնկրետ բուժհաստատությունում ծառայությունների  տվյալ խմբի մասով փաստացի կատարված աշխատանքների (ծախսված միջոցների), հասանելի միջոցների և հերթագրումների  մասին տեղեկությունը։

«Այս գործիքն առաջին հերթին նախատեսված է պետպատվերի ծառայություններից օգտվելու իրավասություն ունեցող անձանց համար։Բուժհաստատություններն էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգի միջոցով մուտքագրում են պետպատվերի շրջանակումկատարված աշխատանքներըև համակարգն ավտոմատ կերպով ցույց է տալիսթե  կոնկրետ ծառայության համար պետության կողմիցհատկացված միջոցներից որքանն է արդեն ծախսվելորքանն է մնացել։ Սա հնարավորություն է տալիս պետպատվերից օգտվողքաղաքացիներին  միանգամից դիմել հենց  այն հաստատությանըորտեղ տվյալ պահին չօգտագործված հատկացումներ կան։ Սաթափանցիկությանն ուղղված լավ գործիք է, որը ներդրվել է դեռ 2018թ․ հունիսին՝  ելնելով առողջապահության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության պահանջներից։ Հիմա արդեն հասանելի են 2019 թ սահմանաչափերը»,-պարզաբանել  է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը։

Ներկայումս  պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը բոլոր բժշկական հաստատություններում իրականացվում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգի միջոցով, ինչը հնարավորություն է ընձեռում ընթացիկ տեղեկատվությունը հասանելի դարձնել կայքում։