ՌԴ խաղաղապահ զինծառայողներն Արցախի տարածքում տեղակայված ժամանակակից ամրաշինական կառույցներով և բնակության համար հարմարավետ մոդուլներով հագեցած դիտակետերում շարունակում են վերահսկել հրադադարի ռեժիմը և մոնիթորինգ իրականացնել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Դիտակետերը համալրված են ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի նկատմամբ շրջանաձև հսկողություն իրականացնելու համար:
Ներկայումս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Ռուսաստանցի խաղաղապահների դիտակետերի անձնակազմի հետ ամեն օր անցկացվում են զինադադարի ռեժիմի խախտման դեպքում անհրաժեշտ գործողությունների պարապմունքներ: Իրականացվում են նաև դիտակետերի վրա հնարավոր հարձակումների դեպքում պաշտպանվելու պարապմունքներ, որոնք մշակվում են մինչև ավտոմատացում: