Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում հայ բնակիչների տների մոտ հայտնվել են «Այս տանը տեղ չկա ձեզ համար» գրառմամբ գրաֆիտիներ: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Հենրի Արսլանյանը` նշելով, որ այդ գրաֆիտիների հեղինակներն ազգությամբ թուրք և ադրբեջանցի են:

«Բեռլինում բնակվող ընկերս ուղարկել է ինձ այս գրաֆիտին, որն արվել է իր տան դիմաց` թիրախավորելով հայերին: Այն թագմանվում է «Այս տանը տեղ չկա ձեզ համար»: Նա ինձ ասաց, որ Գերմանիայում հայերի տներն այժմ պարբերաբար թիրախավորվում են թուրքերի և ադրբեջանցիների կողմից»,- գրել է Ասլանյանը:

Նա նշել է, որ գերմանացի ոստիկանները հայտնել են, որ չեն կարողանում գտնել հանցագործներին: