Ես որևէ կեղծ ինֆորմացիա չեմ տրամադրել: Որևէ բառ հիշո՞ւմ եք, որ ես ասել եմ «հաղթում ենք»: 400 հրապարակում եմ ունեցել, մոտավորապես 170 հրապարակում եղել է «հաղթելու ենք», ոչ թե «հաղթում ենք»: Այս մասին հայտարարել է պատերազմի օրերին բոլորին հուսադրող Արծրուն Հովհաննիսյանը:
Այդ օրերին համայն հայության սերն ու վստահությունը վայելող Արծրուն Հովհաննիսյանի խոսքը որևէ մեկը կասկածի տակ չէր դնում:
Պատերազմից հետո, երբ պարզվեց, որ հասարակությանը մատուցված պաշտոնական ինֆորմացիան հեռու է իրական լինելուց, Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը հույս է ունեցել, որ հաղթելու ենք: Ստացվում է, որ պատերազմի օրերին ՊՆ ներկայացուցիչը, որից հասարակությունը ինֆորմացիա է ստացել որպես առաջին ձեռքից, առաջնորդվել է սուբյեկտիվ ամբիցիաներով:
Համացանցում հայ օգտատերերը բուռն քննարկում են սկսել Արծրուն Հովհաննիսյանի այս հայտարարության վերաբերյալ:
Ստերև ներկայացնում ենք քննարկումների քաղվածքը և այն տեսանյութը, որտեղ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է, որ, այնուամենայնիվ, #հաղթելուենք և ադրբեջանական քարոզչության տակ մնացած է համարում բոլոր նրանց, ովքեր այդ օրերին սթափ էին դատում: