Իլոն Մասկի Neuralink ստարտափը հաջողությամբ նեյրոիմպլանտ է ներդրել կապիկի ուղեղի մեջ, որից հետո փորձարկվող կենդանին կարողացել է համակարգչային խաղեր խաղալ: Այս մասին հայտարարել է ինքը՝ միլիարդատերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Bloomberg-ին:
Neuralink նախագծում ներկայացված կապիկի գանգում անլար իմպլանտ կա: Կապիկը կարողանում է իր բանականության օգնությամբ տեսախաղեր խաղալ: Ինչպես նշել է Մասկը, կենդանին իրեն հիանալի է զգում ու «երջանիկ է»:
Համակարգը ի վիճակի է աշխատել նաեւ մի քանի չիպավորված կենդանիների հետ, որոնք, օրինակ, համակարգչային պինգ-պոնգ են խաղում: Մասկը խոստացել է, որ մոտ մեկ ամիս անց կցուցադրի տեսանյութ, որում կապիկները տեսախաղեր են խաղում: