Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ կատարած այցից հետո մամուլում սկսվեց շրջանառվել այն տեղեկությունը, որ Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Պետրոսյանը «մուգ ակնոցով ու գլխարկով «պատահական անցորդի» անվան տակ հանդիպել է Փաշինյանին:

ԼՈՒՐԵՐ.com-ը մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց Պետրոսյանի հետ, վերջինս չհերքեց տեղեկությունը. «Այո, ես եմ եղել: Ի՞նչ զարմանալու բան կա, ես իրավունք ունեմ քաղաքացիական հագուստով ծառայություն կատարելու ու կատարել եմ»: