Ադրբեջանի իշխանությունները Բաքվում կբացեն Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի ընթացքում ձեռք բերված ռազմական ավարների պուրակ: Այս մասին հայտնում է Լենտան` հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին:
Տարածքում արդեն իսկ շինարարական աշխատանքներ են ընթանում: Ռազմական տեխնիկայի մի մասն արդեն բերվել է այդտեղ:
Նշվում է, որ ռազմական ավարների մի մասը ցուցադրվել է դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած շքերթին: