Ռուսաստանը շահագրգիռ է Հայաստանում իրադրության շուտափույթ նորմալացմամբ: Մարտի 10-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
«Դա դիտում ենք որպես Հայաստանի ներքին գործը: Մենք չենք միջամտում այդ գործընթացներին, որոնք այնտեղ տեղի են ունենում, եւ չենք զբաղեցնում ոչ մեկի կողմը,- ասել է նա:- Ցանկանում ենք, որ իրադրությունն արագորեն նորմալանա, քանի որ դա բոլորի օգտին է»:
Հայաստանում քաղաքական գործընթացներն ակտիվացել են, երբ փետրվարի 25-ին հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը եւ բարձրագույն հրամանատարական կազմը պահանջեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վարչապետն այդ հայտարարությունը գնահատեց որպես զինվորական հեղաշրջման փորձ: Նա նախագահ Արմեն Սարգսյանին էր ուղարկել միջնորդություն՝ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ. նախագահը չստորագրեց հրամանագրի նախագիշը, և իրավունքի ուժով մարտի 10-ից Օնիկ Գասպարյանը համարվեց պաշտոնից ազատված: