Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և Հայաստանի, և Ադրբեջանի հետ: Այս մասին «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք հոյակապ վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Դրանք կարող են ունենալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ-շատ ասպեկտներ: Հայաստանի հետ ևս պատմական լավ հարաբերություններ կան: Մենք մեծաթիվ ինտեգրացիոն գործընթացներ ունենք, որոնք Հայաստանին զգալի օգուտ են տալիս՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական»,- նշել է Պեսկովը:
Նա ընդգծել է, որ բոլորը պետք է հիշեն Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում կրակի դադարեցման գործում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերակատարումը: