Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Turkish policy հանդեսին տված հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանը իրենց ռազմավարական դաշնակիցն է, ինչպես եւ Թուրքիան, եւ այդ երկրի հետ հարաբերություններ են ձեւավորվել, առանց որոնց չենք կարող գոյատեւել:

 

«Եւ ընդհանուր առմամբ, մեր ապագան կախված է տարածաշրջանի երեք երկրների հետ համագործակցությունից: Վրաստանը մտադիր է ընդլայնել հարաբերությունները տարածաշրջանի երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի հետ՝ տնտեսության, ռազմական արդյունաբորության եւ արտաքին քաղաքական ոլորտներում, ավելի արդյունավետ համակարգել ռազմական քաղաքականությունն այդ երկրների հետ»,- ասել է Ալասանիան: