Ժամը 17:50-ի սահմաններում Աբովյանի ԳԳՄ ահազանգ է ստացվել, որ քարաթափման հետևանքով վնասվել է Նուռնուս գյուղը սնուցող գազատար խողովակը, ինչի հետևանքով նաև սկսվել է գազի արտահոսք:
Օպերատիվորեն ժամանած Աբովյանի ԳԳՄ ծառայողները նախ դադարեցրել են գազամատակարարումը, իսկ այս պահին էլ Կոտայքի ճանշինի և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ խմբի պատասխանատու Գեղամ Ղազարյանի գլխավորությամբ, փորձում են միջոնցեր ձեռնարկել և մասամբ ճանապարհի եզրին հայտնված այդ մի քանի տոննա կշռով քարերը հեռացնել:
Կա նաև վտանգ, որ այլ ապառաժ քարեր նույնպես հնարավոր է թափվեն, քանի որ տեղանքում այդ քարերը թուլացել և ընկել են անձևրաջրերի պատճառով: Բարեբախտաբար, քարաթափման ժամանակ նշված վայրով ավտոմեքենաներ չեն անցնել և տուժածներ չկան: Այս պահին Աբովյանի ԳԳՄ-ն հենասյուներն է վերանորոգում: Դեպքի վայր է ժամանել նաև Նուռնուսի գյուղապետ Մնացական Գևորգյանը:
ՃՈ 2-րդ սպայական գումարտաի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի հանձնարարականով նշված վայր են ժամանել և ծառայություն են կատարում նույն վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Լևոն Զազյանն ու Ալեքսան Հակոբյանը: