2018-ին Հայաստանի քաղաքացիները, հավատալով հեղափոխության լիդերներին խոստումներին և հավաստիացումներին, դուրս եկան փողոց' հետագայում լավ ապրելու ակնկալիքով: Սակայն, ինչպես ցույց տվեց հետհեղափոխական Հայաստանի երեք տարիների կյանքը, բարեկեցությունը այցելել է միայն ու միայն հեղափոխական հարթակում կանգնածներին:
Դիցուք՝ իմքայլական Հայկ Կոնջորյանը 2018-ին հայտարարագրել էր VOLKSWAGEN GOLF 2.0 մարդատար ավտոմեքենա, 21300000.00 դրամի փոխառություն, 1,534,000.00 ՀՀ դրամի աշխատավարձ: 2020-ին՝ վերջինս արդեն իսկ ձեռք է բերել բնակարան Նոր Նորքում, ինչպես նաև HYUNDAI ELANTRA 1.8 մարդատար ավտոմեքենան: Բանկային հաշվի մնացորդները կազմել են 73,179.00 և 52,185.00 ՀՀ դրամ, կանխիկ հայտարարագրվել է 1,500,000.00 ՀՀ դրամ: Կոնջորյանը նաև հայտարարագրել է աշխատավարձից ստացված 9,046,030.00 ՀՀ դրամ և 2,500,000.00 դրամի ստացված փոխառություն: