Շարունակում ենք ընթերցողի ուշադրությանը ներկայացնել շարքը, որում ակնհայտ երևում է, թե հեղափոխությունից հետո ում կյանքն է կտրուկ բարելավվել Նոր Հայաստանում: Եվ այդ մարդիկ բնավ էլ շարքային և հպարտ քաղաքացիները չեն, ինչպես ամբիոնից խոստանում էին հեղափոխականները 2018-ին, այլ հենց իրենք են՝ հեղափոխականները:
Դիցուք՝ այսօր կանդրադառնանք ՔՊ կարկառուն դեմքերից մեկին՝ Ռուբեն Ռուբինյանին:
2018 թվականին Ռուբինյանը հայտարարագրել էր ընդամենը 150 հազար դրամի աշխատավարձ: 2019-ին նրա դրամական միջոցները կազմել են 1,355,000.00 ՀՀ դրամ, ընդամենը՝ 3,863,059.00 ՀՀ դրամ: 2020-ին Ռուբինյանը հայտարարագրել է 7,445,000.00 ՀՀ դրամ, աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 10,618,270.00 ՀՀ դրամ:
Ակնհայտ է, որ Նոր Հայաստանում Ռուբեն Ռուբինյանի կյանքը անհամեմատ ավելի քաղցր է դարձել, ինչը չենք կարող ասել շարքային քաղաքացիների մասին, որոնց քվեով Ռուբինյանը և թիմակիցները այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում: