Այս ուրբաթը ՕԳՆԵԼՈՒ համար է․ Բարեգործական ցուցահանդես-վաճառք՝ Արցախից տեղահանված ընտանիքներին օգնելու նպատակով։ Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին՝ ժամը 19:00-ին, «Դվին» հյուրանոցային համալիրի ցուցասրահում։ Հասցե՝ Երևան, Պարոնյան փող., 40 շենք «Թովմասյան» հիմնադրամն ու Vertis Pigment արվեստի կենտրոնը կազմակերպում են բարեգործական ցուցահանդես-վաճառք, որի շրջանակներում ներկայացված կլինեն Արցախի մանուկների ձեռքով նկարված կտավները: Մասնակցելով ցուցահանդեսին և ձեռք բերելով կտավներից որևէ մեկը, ոչ միայն կխրախուսեք մեր տաղանդավոր մանուկներին, այլև կօգնեք Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքներին:
«Թովմասյան» հիմնադրամն ավելի քան 20 տարի է աջակցում է մշակույթի, գիտության և սպորտի զարգացումը Հայաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում։ Vertis Pigment նկարչության և արվեստաբանության կրթական կենտրոնը ավելի քան 6 ամիս անվճար դասավանդում է Արցախից տեղահանված մանուկներին։ Միասին աջակցենք արցախցի մանուկներին։ Սիրով սպասում ենք ձեզ: Մուտքն ազատ է։