Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում վեց տարեկան երեխան նստել է ավտոմեքենայի ղեկին ու հարվածել մորը, հայտնում է տարածաշրջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: «Նախնական տվյալներով՝ 2015 թվականին ծնված անչափահաս երեխան նստել է ավտոմեքենայի ղեկին, գործի դրել շարժիչը և հետընթաց կատարելիս՝ բախվել մորը, ով կանգնած էր այդ ավտոմեքենայի և կայանած Nissan Murano-ի արանքում», - հայտնել են մամուլի ծառայությունից: Վնասվածքների արդյունքում՝ կինը մահացել է: Կատարվում է նախաքննություն: