Օրինակ դուք ինչի՞ եք պատրաստ ինչ-որ պաշտոն ստանալու համար։ Ձեզ համար պաշտոնը ի՞նչ է։ Կան մարդիկ, օրինակ, որոնք պաշտոնի, փողի համար պատրաստ են ծախել հայրենիքը, մարդիկ կան, որոնք պատրաստ են ծախել ընտանիքը, մասնագիտությունը, խիղճը։ Մարդիկ կան, որոնք պատրաստ են տռասին կանգնեն, իսկ մարդիկ էլ կան, որոնք արդեն կանգնել են։

Ուրեմն սրանից երկու տարի առաջ, երբ արդեն պարզ էր, որ Քոչարյանի գործը լրիվ տապալվում է, իշխանությունը մտմտում էր, թե զուգահեռ ինչեր անի, որ վարկաբեկի. իրավական հարթությունում բան չկա, բայց գոնե շահարկեն։ Աժ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հանդիպեց էն հայտնի հանգուցյալ Պողոս Պողոսյանի եղբորորդուն, թե՝ Սամվել Պողոսյան ջան, քեզ պե՞տք ա մանկավարժականում դեկանի տեղակալ աշխատես, արի քեզ շինենք ռեկտոր։ Սա թևավորվեց ու ստացավ պայմանը՝ գործի վերաբացման հայց ներկայացրեց։ Սկսվեց «պողոսպողոսյան» գործի վերաքանդումը, բայց՝ իզուր, այստեղ էլ բան չկար։ Ստացվեց՝ զամդեկան Սամվել Պողոսյանին, իրոք, շինեցին, բայց՝ ոչ ռեկտոր։

Հետո էս մարդուց սկսեց օգուտի մասին մտածել Նիկոլի ջերմ պաշտպան, իրեն ամեն տեղ իրավաբան ներկայացնող Նորայր Նորիկյանը։ Սա էլ Սամվել Պողոսյանին խոստացել է կրթության նախարար շինել, եթե ընտրություններում հաղթի Նիկոլը։ Պատմությունից դասեր չքաղած այս պատմաբանը հավատացել է։ Դե մտածել է երևի, որ եթե Դումանյանը հասարակ դասախոսի պաշտոնից դարձել է նախարար, զամդեկան Պողոսյա՞նը ինչի չդառնա։ Իսկ թե Պողոս Պողոսյանի եղբորորդի Սամվել Պողոսյանը որքանով է իր մահացած հորեղբոր մասին մտածում, մենակ էն փաստը, որ Պողոս Պողոսյանի որդու հարսանիքին անգամ սա ներկա չի եղել, արդեն ամեն ինչ հասկանալի է դառնում. սրանք իրար հետ չունեն, բայց հորեղբոր անունը օգտագործում է պաշտոն զբաղեցնելու համար։ Բայց դե ո՛չ ռեկտորը եղավ, ո՛չ էլ կլինի նախարարի գործը, որովհետև սրան պարզապես օգտագործում են՝ հորեղբոր գործը շահարկելով։ Սրանք օգտագործելու վարպետ են, բայց միակ օգուտը էդ ընթացքում քաղել է Քլոյան Սարգիսը։ Այս մարդը հեչից 30 մլն դրամ աշխատեց տղայի անունը շահարկելով, էն դեպքում, երբ այդ գումարից անգամ մահացած որդու զավակներին ու կնոջը բաժին չի տվել։

 

Ընտրությունները, պաշտոնի ու աթոռի ձգտումը շատերին է ոգևորել։ Իշխանությունն էլ իր աջակիցներին պատվերներ է իջեցնում ընդդիմության դաշտում խաղալու՝ ձայներ փախցնելու համար։ Բայց նույն օգտագործվողների շարքում էլ Նորայր Նորիկյանը՝ իր «Արդար Հայաստան» կուսակցությամբ, դեռ չգրանցված ու ընտրություններին չմասնակցած՝ արդեն նետվեց պատմության աղբանոցը՝ չմոռանալով հետը աղբաման տանել դասախոս պատմաբանին։

Որովհետև անհայրենիք սրիկաներին անգամ տռասից վերցնող չի լինում։

Հիշեցնենք, որ Սամվել Պողոսյանը գրառում էր կատարել, որում Ազատության հրապարակում հավաքված և «Հայաստան» դաշինքին սատարող բազմահազար մարդկանց անվանել է «անհայրենիք քոչվորներ», որոնք «Հայաստանը վերածելու են Խեռոսիմայի», և, որ ինքը «արնախում քոչվոր ցեղերին տալու Հայրենիք չունի»: