Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին' Հանրապետության օրվա առթիվ:
Նամակում Բայդենը նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ' ԱՄՆ-ն պարտավոր է նպաստել ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին:
«Հուսով եմ, որ մեկ տարի անց, որը կհիշվի հակամարտությամբ և կորոնավիրուսային համաճարակով, Ադրբեջանը դուրս կգա այդ դժվարություններից որպես էլ ավելի բարեկեցիկ պետություն, որը հարգում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները' խաղաղության մեջ ապրելով իր հարևանների հետ»,- ասված է նամակում: