Որոտանի վարչական ղեկավարի տունն են հիմա էլ խուզարկում։ Այս մարդու եղբոր տունը հանձնել են թշնամուն և դարձրել Որոտանում ադրբեջանցիների որջը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը: 

«Որ էդպես խուզարկող էիք, այս մարդու գույքը թուրքին հանձնելիս ինչի խուզարկություն չէիք անում։ Էս տղերքը մինչ օրս սահմանային կռիվների մեջ են, ծերացան հոգսից ու խնդիրներից։ Հավեսի չընկնեք հասնեք Շուռնուխի գյուղապետի տանը, հանձնել եք թշնամուն, հո համարձակություն չեք ունենա ադրբեջանցուն խուզարկել»,-գրել է նա։