Հանրապետության տարածքում' օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին' հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, սեպտեմբերի 3-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:
«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում է, որ մայրաքաղաք Երևանում օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երեւանում գիշերը՝ +23 + 25, ցերեկը՝ +38 +40,
Շիրակում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +30 +35,
Կոտայքի լեռներում գիշերը' +12 +17, ցերեկը՝ +30 +35,
Կոտայքի նախալեռներում գիշերը' +21 +23, ցերեկը' +36 +38,
Սեւանա լճի ավազանում գիշերը' +12 +17, ցերեկը' +30 +35,
Լոռիում գիշերը՝ +12 +16, ցերեկը' +28+33,
Տավուշում գիշերը' +16 +21, ցերեկը' +34 +37,
Արագածոտնի լեռներում գիշերը' +12 +17, ցերեկը՝ +30 +35,
Արագածոտնի նախալեռներում գիշերը' +20 +23, ցերեկը' +37 +39,
Արարատում գիշերը' +20 +24, ցերեկը' +38 +40,
Արմավիրում գիշերը' +20 +24, ցերեկը' +38 +40,
Վայոց ձորի լեռներում գիշերը' +12 +17, ցերեկը' +30 +35,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը' +20 +24, ցերեկը՝ +38 +40,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18 +23, ցերեկը' +36+40,
Սյունիքի նախալեռներում գիշերը' +11 +16, ցերեկը' +29+34,
Լեռնային Ղարաբաղում գիշերը' +18 +23, ցերեկը' +35 +40: