Զորամիավորումներից մեկում սեպտեմբերի 9-ին անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն մարտական կրակով։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

 
 

Ստորաբաժանումները զբաղեցրել են նախորոշված շրջանները՝ յուրային զորքերի համար հնարավորություն ստեղծելով գրավելու նպաստավոր դիրքեր և վերահսկողության տակ պահելու պայմանական հակառակորդի գործողությունները, անհրաժեշտության դեպքում՝ անցնելու հարձակման։

Զորամիավորման հրամկազմը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված անձնակազմի պատրաստվածությունն ու ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը։