Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 75 դեպք, որից 32 դեպքով հաշվարկվել է 63.195.027 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքով նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 31 դեպքով հաշվարկվել է 465.900 շրջակա միջավայրին հասցված ՀՀ դրամի չափով վնաս, նշանակվել է 2.040.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես'

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 30 դեպք, որից 28-ով հաշվարկվել է 54.004.180 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով տուգանք։

Նախկինում արձանագրված 8 դեպքով հաշվարկվել է 388.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 760.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 37.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 7.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 5 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 9.153.847 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 70.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 430.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 37 դեպք, որից 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 15 դեպքով նշանակվել է 850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀԿԱԾ է ուղարկվել 15 գործ (ընդհանուր՝ 2.005.900 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 804.500 ՀՀ դրամ: