ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի ապրիլի 25-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։
Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 29 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է 69.214.388 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 866.440 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել է 1.580.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես'
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 23 դեպք, որից 22-ով հաշվարկվել է 69.211.188 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել՝ 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 866.440 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս 6-ով նշանակվել՝ 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 3.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 3 դեպք: Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 3 գործ (ընդհանուր՝ 585.210 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 957.500 ՀՀ դրամ:
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 9 հանձնարարագիր։
Նախկինում արձանագրված 5 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 15.037.999 ՀՀ դրամ։ 25 դեպքով նշանակվել է 2.590.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.029.581 ՀՀ դրամ:
Դիտարկումների վերաբերյալ
Իրականացվել է 3 դիտարկում։
Գործողության կասեցում
Կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության 1 օբյեկտի գործողություն։