2022 թվականի բյուջեի եկամուտները ապահովելու են ոչ այնքան խոշոր ներդրումները, որքան հանքաարդյունաբերությունը: Հենց այս տրամաբանությունն են իշխանությունները դրել գալիք տարվա բյուջեի՝ եկամուտները ապահովելուն ուղղված գործողությունների հիմքում:
Իսկ սա նշանակում է, որ այդ նույն իշխանությունները, որոնք հեղափոխությունից հետո խոստանում էին հաշվի առնել բնապահպանական ռիսկերը և տուրք չտալ բիզնեսի շահերին՝ ի վնաս բնության, այսօր բաց տեքստով հանրությանը նախապատրաստում են Ամուլսարի հանքի բացմանը և շահագործմանը: Խոշոր ներդրումներից ինչպես հասկանում ենք ՝ իշխանությունները այլևս հույսները կտրել են և դա հասկանալի է, Հայաստանը շարունակում է հակառեկորդներ գրանցել՝ օտարերկրյա ներդրումների մասով, դրանք միայն նվազում են վերջին տարիներին և դժվար է պատկերացնել, որ ինչ-որ հրաշքով հետպատերազմյան երկիր խոշոր կապիտալ կարող է մտնել, եթե իհարկե բացառենք՝ թուրքական և ադրբեջանական կապիտալը:
Նիկոլ Փաշինյանի փրկության գլխավոր հույսը եկող տարի, որքան էլ որ զավեշտալի չէ, սակայն, լինելու է հենց Ամուլսարը: