Իրանը հայտարարել է, որ ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են ահաբեկչական խմբավորումների տեղափոխումն Ադրբեջան, փոխանցում է IPF-ը։
«Իրանը նույնիսկ ստացել է աուդիոֆայլեր եւ դրանք պահում է հետախուզության վերահսկողության ներքո»,-ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Հաթիբզադեն։
«Մենք ադրբեջանական կողմին ասել ենք, որ դա անընդունելի է, եւ նրանց բարձրաստիճան պաշտոնյաները խոստացան աջակցել մեր մտահոգություններին»,-ասել է նա։
«Ադրբեջանի Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ ջերմ են, բարի եւ բազմակողմանի, եւ երկու կողմերի պաշտոնյաների այցերը շարունակվում են»,-պարզաբանել է նա։
«Տարածաշրջանում կան երրորդ խմբեր, որոնք չեն ցանկանում, որ Իրանն ու Ադրբեջանը ունենան բարեկամական հարաբերություններ: Ըստ այդմ, նրանք հրապարակում են կեղծ լուրեր եւ փորձում ազդել երկու երկրների մարդկանց տրամադրությունների վրա»,-հավելել է նա։
«Կովկասում իրադարձությունների ընթացքում մենք շեշտեցինք, որ հարեւան երկրների իրավունքները պետք է վերականգնվեն։ Համապատասխանաբար, մենք ողջունեցինք Ադրբեջանի իրավունքների վերականգնումը: Մինչդեռ մենք կարծում էինք, որ պատերազմը դա հասկանալու լավագույն միջոցը չէ, եւ մենք շեշտեցինք դիվանագիտական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ Իրանն ու Ռուսաստանը օգնեցին առաջ մղել դիվանագիտական բանակցությունները պատերազմող երկրների միջեւ՝ նկատի ունենալով 2020-ի 44-օրյա պատերազմը