300 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը:
Այսօր ավելի վաղ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը ասուլիսում հայտարարել էր, որ հիվանդանոցներն աշխատում են շատ ծանրաբեռնված, մահճակալային ֆոնդը սպառված է, բավականին ծանր են դեպքերը. այս առումով, բնականաբար, բավականին մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել: