ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն իր աշխատասենյակում էլ է փակցված, քանի որ կարգն է այդպես։ «Այո, փակցված է ՀՀ վարչապետի լուսանկարը, որովհետև այդպիսին է սահմանված նոր կարգը, այդպիսի ընթացակարգեր կան։ Որևէ օրենսդրական կարգավորում չկա, ուղղակի այդպես է հիմա ընդունված, և այդ կարգը պահպանվում է։ Բնականաբար, կառավարությունում է որոշվել այդ կարգը»,- նշեց նա։
Սա, ինչ խոսք, նորություն է, քանի որ մինչ այս տպավորություն էր, որ պաշտոնյաները իրենց հայեցողությամբ են աշխատասենյակներում փակցնում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը: Հիմա պարզվում է, որ հենց Փաշինյանն է տվել նման դաբրոն, ավելին՝ հենց կառավարության նախաձեռնությամբ է պաշտոնյաներին պարտադրվում աշխատասենյակների պատերը զարդարել վարչապետի նկարով:
Մինչ այս Սերժ Սարգսյանի անձի պաշտամունքից բողոքող, երկրի ղեկավարի լուսանկարը պատերից կախող պաշտոնյաներին պնակալեզներ համարող Փաշինյանը փաստացի կառավարության որոշման մակարդակով է առաջ մղում սեփական անձի պաշտամունքը: