ՀՀ կառավարությունն այսօր՝ հունվարի 31-ին գրավոր ընթացակարգով փոփոխություն է կատարել «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված որոշման մեջ, որով մեղմացրել է օդանավակայաններում արդեն 1.5 տարի գործող խիստ սահմանափակումները։
Ըստ նոր փոփոխություններին, Հայաստան ժամանողներ համար ինքնամեկուսացման ժամկետը 14 օրից նվազեցվել է 7 օրվա, իսկ չպատվաստվածների համար՝ 10 օրացուցային օրվա, որը կարող է կրճատվել մինչև 7 օրացուցային օր՝ իրենց նախաձեռնությամբ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում:
Բացի այդ, այսուհետ օդանավակայանում սուր շնչառական վարակներից խուսափելու համար առաջարկվում է թույլատրել օդանավակայանում ժամանած անձանց դիմավորողների մուտքը ժամանման սրահ' հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանելու պայմանով։ Իսկ հնարավոր կուտակումներից խուսափելու համար ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանն ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին թույլատրվում է կիրառել անձանց տեղաշարժի սահմանափակման միջոցառումներ:
Նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնում փետրվարի 1-ից, և չեն տարածվելու այդ օրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց վրա: