Սահմանադրական դատարանը քիչ առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա կասեցրեց «Ռազմական դրության իրավիճակի ռեժիմի մասին» ՀՀ կառավարության որոշման այն դրույթը, որով ֆիզիկական անձանց և ԶԼՄ-ներին արգելվում էր պաշտոնականից տարբերվող կարծիք հայտնել կամ տարածել` մինչև գործի ամբողջական քննության ավարտը:

Սա թերևս նշանակում է, որ այդ դրույթը հակասահմանադրական կճանաչվի: Ֆիզիկական անձինք և ԶԼՄ-ներն այլևս կաշկանդված չեն կառավարության որոշմամբ` հաղորդելու միայն պաշտոնական տեղեկատվություն:

 

Այս մասին հայտնում է տելեգրամյան ալիքներից մեկը: