Ոսկու գինն ուրբաթ առավոտյան աճում է համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի աննշան անկման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.31 տոկոսով կամ 5.55 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1787.45 դոլարի: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0.9 տոկոսով՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց 24265 դոլարի: