Հոկտեմբերի 31-ի' ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1587 նոր դեպք, կատարվել է 16 578 թեստավորում, առողջացածների թիվը 1586 է, մահվան դեպքերը՝ 44-ը:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 308 326 դեպք, որոնցից 269 100-ն' առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 603 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6328 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1295 է:

Ընդհանուր կատարվել է 2 097 421 թեստավորում: