«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրում է տաքսի ծառայություններ մատուցող օնլայն հարթակների գործունեությունը». Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
«Ամենակարևոր կոմպոնենտը ոչ թե տաքսին է, այլ այն պլատֆորմը, հարթակը, որոնց միջոցով ամրագրվում են այդ տաքսիները: Այդ հարթակների գործունեությունն ենք նայում»,-ասաց Գևորգյանը:
«Հանձնաժողովը մամուլում է շատ հանդիպել օնլայն տաքսիների հետ կապված բողոքների: Մոտ օրերս կհրապարակվի վարույթ, արդյունքները հայտնի կդառնան»,- եզրափակեց նախագահը: