Առաջիկայում շրջանառության մեջ կդրվեն կորոնավիրուսի դեմ դեղամիջոցներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սոչիում կայացած ռազմական հանդիպման ժամանակ։

«Այժմ դրանք մշակվում են։ Սկզբունքորեն, մոտ ապագայում, վստահ եմ, այդ դեղամիջոցները գործի կդրվեն։ Այսօր ես խոսել եմ նաև իմ գործընկերների՝ դրանով զբաղվողների հետ»,- ասել է Պուտինը։ «Այնուամենայնիվ,֊ շարունակել է նա,֊պատվաստումը դեռևս ամենաբազմակողմանի և լավագույն միջոցն է Covid-ից պաշտպանվելու համար»։