Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն «ուղիղ կապի» եթերում հայտարարել է, որ մոտ ապագայում պետք չէ ակնկալել պատժամիջոցների վերացումը, գրում է Газета.Ru-ն:

 

«Ես նրանց ասացի (ձեռներեցներին), որ դժվար է այժմ ակնկալել պատժամիջոցների վերացումը, քանի որ դա քաղաքական բնույթի հարց է, Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների, մեր զարգացումը կանխելու»,- ասել է նախագահը:

 

Նրա խոսքով՝ պատժամիջոցներն անմիջականորեն չեն առնչվում Ուկրաինայի իրադարձություններին. «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կատարենք Մինսկի համաձայնությունները»,- ասել է ռուսական պետության ղեկավարը: