ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր պատժամիջոցները կազդեն հենց Միացյալ Նահանգների վրա և ռուս-ամերիկյան հարաբերությունները կտանեն փակուղի և լուրջ վնաս են հասցնում դրանց: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Լրագրողների այն հարցին, թե ինչ կարծիքի է ՌԴ նախագահը վերջին պատժամիջոցների մասին, Պուտինը պատասխանել է սարկազմով. «Նախ պետք է տեսնել, թե ինչ պատժամիջոցներ են, պետք է զբաղվել դրանցով՝ առանց խառնաշփոթի, հանգիստ»,- ասել է Պուտինը Բրազիլիայում ռուս լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

 

Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնի այսպիսի գործողությունները ռուս-ամերիկյան հարաբերությունները տանում են փակուղի:

 

«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա դրանք, որպես կանոն, ունեն բումերանգի էֆեկտ, իսկ այս դեպքում ռուս-ամերիկյան հարաբերությունները տանում են դեպի փակուղի և լուրջ վնաս են հասցնում դրանց»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ նրանք այդ կերպ վնաս են հասցնում իրենց խոշոր էներգետիկ ընկերություններին:

 

Հիշեցնենք, որ նախօրեին Վաշինգտոնն ընդլայնել է պատժամիջոցները ՌԴ-ի դեմ: