Հայաստանում նվազում են մանկական մահացության ցուցանիշները՝ շնորհիվ բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի, այս մասին հայտնել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան 183 դեպք, որը 10 տոկոսով ավելի ցածր է, ինչպես նախորդ, այնպես էլ 2017-2020թթ. միջին ցուցանիշից:
«Նմանատիպ պատկեր է նաև 0-4 տարեկան երեխաների մահացության պարագայում: Մասնավորապես, 2021 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է մահվան 211 դեպք, ինչը 8 տոկոսով ցածր է 2020 թվականի և 14 տոկոսով նախորդ 4 տարիների միջին ցուցանիշից»,-նշել է Մուրադյանը։
«Միանշանակ է, որ նման արդյունքներն առաջին հերթին բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի հետևանք են, որոնք համավարակի և գերհոգնածության պայմաններում մշտապես առաջնահերթություն են տալիս աճող սերնդի բժշկական օգնությանը և սպասարկմանը»,-հավելել է ԵՊԲՀ ռեկտորը։