Վարչական պատասխանատվության ենթարկված բնապահպան-ակտիվիստները համապատասխան արձանագրություն կազմվելուց հետո գնացել են: Այս մասին Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Հիշեցնենք, որ երեկ ոստիկանական բաժին էին տարվել Սարո Սարոյանը, բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, Արման Վերմիշյանը, Կարեն Հարությունյանը, Շողակաթ Վարդանյանը, Գևորգ Սաֆարյանը, բնապահպան Եղիա Ներսեսյանը, Մարիամ Սուխուդյանը, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, Վարդգես Պետրոսյանը: