Իրանը ուրբաթ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ աջակցել է Հարավային Կովկասի հարցով «3+3» ձեւաչափը։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ռուսաստանում Իրանի դեսպանությանը։
«Իր ելույթի ժամանակ Հաղիղյանը հայտարարեց, որ Իրանը աջակցում է ձեւաչափը, քանի որ այն տեղավորվում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության շրջանակում եւ համոզված է, որ տարածաշրջանի երկրների միջեւ առկա խնդիրները, մարտահրավերներն ու հակասությունները պետք է լուծվեն տարածաշրջանային պետությունների ջանքերով», - նշել են դիվանագիտական առաքելությունում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ պլատֆորմի առաջին հանդիպումը, որը համանախագահում էին ԱԳ փոխնախարարներ Անդրեյ Ռուդենկոն (Ռուսաստան), Վահե Գեւորգյանը (Հայաստան), Խալաֆ Խալաֆովը (Ադրբեջան), Սեդաթ Օնալը (Թուրքիա), ինչպես նաեւ Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ալիռեզա Հաղիղյանը։ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրված էին, ձեռնպահ մնացին հանդիպմանը մասնակցելուց։