Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը կրկին այցելել է Արցախի Հանրապետություն և հանդիպել նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
«Հաճույքով հանդիպեցի Արցախի նախագահ Արայիկ Վ. Հարությունյանին։ Մենք քննարկել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակը, եկեղեցիների, քրիստոնեական համայնքների պահպանման ու վերականգնման անհրաժեշտությունը և հանրապետությունում կյանքը' հետպատերազմյան շրջանում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Միլոնովը։
Սա նրա երկրորդ այցն է Արցախ, առաջին անգամ նա Արցախ է այցելել 2020 թվականի հոկտեմբերի 16-ին։ պատերազմի ժամանակ։